Ձեր ֆայլերը՝ ապահով պահված և միշտ հասանելի

Ստեղծեք ֆայլեր և պանակներ, կիսվեք դրանցով և համատեղ աշխատեք շարժական սարքից կամ համակարգչից։

Ազդերիզ
Պատկերակ

Ձեր տվյալներն ապահով են, հասանելի են միայն ձեզ և երբեք չեն օգտագործվում գովազդի անհատականացման համար

Drive-ն ապահովում է ձեր ֆայլերը գաղտնագրված և պաշտպանված եղանակով օգտագործելու հնարավորություն։ Ֆայլերը, որոնցով ձեզ հետ կիսվել են, ավտոմատ ստուգվում են, և եթե հայտնաբերվում են վնասագրեր, սպամ, դրամաշորթ ծրագրեր կամ ֆիշինգ, դրանք ավտոմատ հեռացվում են։ Բացի այդ, Drive-ը ստեղծված է ամպային տեխնոլոգիաների հիման վրա, ինչի շնորհիվ վերանում է ֆայլերը սարքում պահելու անհրաժեշտությունը և նվազագույնի է հասցվում ձեր սարքերին սպառնացող վտանգը։

Ազդերիզ
Պատկերակ

Ամպային տեխնոլոգիաների հիման վրա ստեղծված համագործակցային հավելվածներ, որոնք նախատեսված են թիմային աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար

Drive-ում հեշտությամբ ինտեգրվում են Փաստաթղթերը, Աղյուսակները և Սլայդները։ Սրանք ամպային հավելվածներ են, որոնց օգնությամբ ձեր թիմը կարող է արդյունավետ կերպով համատեղ աշխատել իրական ժամանակում։ Ստեղծեք բովանդակություն և կիսվեք դրանով ձեր թիմի հետ հենց առաջին օրը՝ շարունակելով աշխատել ձեր ունեցած գործիքներով։

Ազդերիզ
Պատկերակ

Ինտեգրում գործիքների և հավելվածների հետ, որոնցից ձեր թիմն արդեն օգտվում է

Drive-ն ինտեգրվում է ձեր թիմի կողմից արդեն օգտագործվող տեխնոլոգիաների հետ և լրացնում է դրանք։ Համատեղ աշխատեք Microsoft Office ֆայլերում՝ առանց դրանց ձևաչափերը փոխարկելու անհրաժեշտության, խմբագրեք և պահպանեք ֆայլերի 100-ից ավել տեսակներ՝ այդ թվում PDF ու CAD ֆայլեր, պատկերներ և այլն։

Ազդերիզ
Պատկերակ

Google-ի արհեստական բանականության (AI) և որոնման տեխնոլոգիան կօգնի ձեր թիմին ավելի արագ աշխատել

Drive-ում ներկառուցված են Google-ի որոնման հզոր հնարավորությունները, որոնք ապահովում են անզուգական արագություն, արդյունավետություն և հուսալիություն։ Իսկ մի շարք գործառույթներ, օրինակ՝ «Կարևոր» գործառույթը, օգտագործում են արհեստական բանականության հնարավորությունները՝ ձեր որոնումը կանխատեսելու և առավել համապատասխան արդյունքներ ցուցադրելու համար։ Դրա շնորհիվ ձեր թիմը մինչև 50%-ով ավելի արագ կգտնի անհրաժեշտ ֆայլերը։

Ազդերիզ

Փորձեք Drive-ը ցանկացած սարքով

Drive-ն աշխատում է բոլոր հիմնական հարթակներում, ինչի շնորհիվ դուք հեշտությամբ կկարողանաք աշխատել ձեր դիտարկիչում, շարժական սարքում և համակարգչում։

Հազարավոր թիմեր արդեն օպտիմալացրել են իրենց աշխատանքը Drive-ի օգնությամբ

Պատկերակ Պատկերակ Պատկերակ Պատկերակ Պատկերակ

Օգտատերերը նախընտրում են Drive-ը

Աղբյուրը՝ G2.com, Inc., փետրվար 2020

4,7

4,3

4,2

4,2


Drive-ը համատեղելի է գործիքների հետ, որոնցից ձեր թիմն արդեն օգտվում է

Եկեք սկսենք

Պատկերակ

Անհատներ

Պահեք և բացեք ձեր ֆայլերն ու պանակները, կիսվեք դրանցով ցանկացած շարժական սարքից և համակարգչից։ Առաջին 15 ԳԲ-ն անվճար է։

Պատկերակ

Թիմեր

Օգնեք ձեր թիմին ավելի արագ առաջ գնալ՝ համատեղ աշխատանքի համար նախատեսված ապահով ամպային հարթակի օգնությամբ, որտեղ կարող եք պահել ֆայլեր, խմբագրել և կիսվել դրանցով։

Պատկերակ

Կազմակերպություններ

Պաշտպանեք ձեր ընկերության տվյալները «Տվյալների արտահոսքի կանխարգելում» գործառույթի, էլեկտրոնային տվյալների հայտնաբերման Vault գործիքի, արխիվացման և անվտանգության կենտրոնի օգնությամբ։

Ռեսուրսներ