Հավաքեք և դասավորեք մեծ ու փոքր ծավալի տեղեկություններ Google Ձևաթղթերի միջոցով: Եվ այդ ամենը՝ անվճար:
Անցնել Google Ձևաթղթեր Անցնել Google ՁևաթղթերՁեր սիրած Google Ձևաթղթերը՝ թիմերի համար նախատեսված լրացուցիչ անվտանգությամբ և վերահսկողությամբ։
Իմանալ ավելինՊլանավորեք ձեր հաջորդ արշավը, կառավարեք միջոցառումների գրանցումները, արագ հարցում անցկացրեք, լրագրի համար հավաքեք էլփոստի հասցեներ, ստեղծեք վիկտորինաներ և շատ ավելին:
Օգտագործեք ձեր սեփական լուսանկարը կամ լոգոն, և Ձևաթղթերն ավտոմատ կընտրի ճիշտ գույները՝ ձեր սեփական եզակի ձևաթղթին ավարտուն տեսք տալու համար: Կարող եք նաև հավաքածուից ընտրել թեմաներից մեկը:
Ընտրեք հարցերի զանազան տարբերակներից մեկը՝ պատասխանի մի քանի տարբերակով հարցերից մինչև իջնող ցանկեր և գծային սանդղակ: Ավելացրեք պատկերներ և YouTube տեսանյութեր կամ կիրառեք էջերի ճյուղավորում և հարցերի բացթողնման տրամաբանություն:
Google Ձևաթղթերով հեշտ ու հաճելի կլինի կազմել կամ խմբագրել ձևաթղթեր, ինչպես նաև պատասխանել դրանցում առկա հարցերին ցանկացած էկրանի վրա՝ մեծ թե փոքր:
Ձեր հարցումների պատասխանները ավտոմատ կերպով խնամքով հավաքվում են Ձևաթղթերում՝ իրական ժամանակով թարմացվող պատասխաններով և գծապատկերներով: Կամ կարող եք դիտել ձեր տվյալները Աղյուսակներում:
Պատրա՞ստ եք կազմել ձեր առաջին հարցումը: Google Ձևաթղթերն անվճար է:
Անցնել Google Ձևաթղթեր